Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Անպատասխանատու, ժողովրդական բառուբանով ասած՝ «ափռ-ցփռ» հայտարարություններ

Անպատասխանատու, ժողովրդական բառուբանով ասած՝ «ափռ-ցփռ» հայտարարություններ
11.12.2024 | 07:46

Անցել է ավելի քան 24 ժամ այն բանից, ինչ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա, ինչպիսին կարող է համարվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը (կառավարման համակարգում ստատուսով համազոր է փոխնախարարի պաշտոնի), «արմատական ընդդիմությանը» հրապարակավ մեղադրանքներ ներկայացրեց: Իրավական առումով, նման մեղադրանքներով պետք է «պետական դավաճանության» հատկանիշներով գործ հարուցվեր անհապաղ, անգամ նախքան այդ հայտարարությունը պիտի հարուցված լիներ:

Դե, ասում է՝ «արմատական ընդդիմությունը» պատերազմ է հրահրում, որպեսզի դրա արդյունքում վարչապետը ստիպված հրաժարական տա:

Բայց ոչ երեկ երեկոյան, ոչ այս օրվա ընթացքում այդպես էլ որևէ տեղեկություն լրահոսում չհայտնվեց առ այն, որ հնչեցված մեղադրանքներով ձերբակալվել են այս և այն անձինք և այդպես շարունակ:

Բայց, որքան էլ տարօրինակ, է, չհանդիպեց նաև տեղեկություն, հրապարակում (գուցե եղել է, բայց ես չեմ տեսե՞լ) առ այն, որ հիշյալ հայտարարություններն արած պետական պաշտոնյան ԱԱԾ է կանչվել ու ԱԱԾ-ին տրամադրել է իր, շատ կներեք՝ հայտարարությունները հիմնավորող անբեկանելի ապացույցներ:

Գնահատականները՝ հետո:

Առայժմ արձանագրեմ, որ նիկոլական պաշտոնյան անպատասխանատու, ժողովրդական բառուբանով ասած՝ «ափռ-ցփռ» հայտարարություններ է արել:

Ի դեպ, նաև զարմացած եմ, որ ընդդիմադիր հիմնական ուժերը անտեսել են երկրում իշխանությունների կողմից ոչ իշխանական քաղաքական կուսակցությունների դեմ ռեպրեսիաների քարոզչաքաղաքական հիմք ստեղծող այդ հայտարարություն-մեղադրանքները:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2104

Մեկնաբանություններ